Ուկրաինայի «Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ» գազամուղի վթարը ծրագրված էր․ Ավակով
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայում հետաքննության արդյունքները ենթադրում են, որ Ուկրաինայի «Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ» գազամուղի վթարը պայթուցիկ սարքի կիրառման արդյունք է։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արսեն Ավակովը։
Պայթյունը համընկել է «Գազպրոմի» կողմից Ուկրաինային գազի մատակարարման դադարեցման հետ:
«Իրավապահները՝ որպես տեղի ունեցածի գլխավոր վարկած, նշում են ահաբեկչությունը, որը կանխավ ծրագրված էր: Սարքը տեղադրված է եղել գազատարի բետոնային հիմքի տակ»,- հայտնել է Ավակովը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Ուկրաինայի Պոլտավայի շրջանում պայթել է գազամուղ, որի հետևանքով այրվել է մոտ 10 միլիոն խմ բնական գազ:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան