Պորոշենկոն ժամանակավոր հրադադար է հայտարարել Ուկրաինայի արևելքում
Աշխարհ
Ուկրաինայի ուժային գերատեսչությունները միակողմանի կարգով կդադարեցնեն կրակը երկրի արևելքում, որպեսզի զինաթափվելու հնարավորություն ընձեռեն անօրինական զինված կազմավորումների անդամներին և ապահովեն բոլոր նրանց մեկնումը երկրից, ովքեր դա ցանկանում են: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Ծրագիրը (նախագահի խաղաղության ծրագիրը) սկսվում է կրակի միակողմանի դադարեցման վերաբերյալ իմ հրամանով: Դրանից անմիջապես հետո մենք պետք է նախագահի խաղաղության ծրագրի աջակցություն ստանանք Դոնբասի իրադարձությունների բոլոր մասնակիցների կողմից: Շատ կարճ ժամանակում»,- հունիսի 18-ին Կիևում լրագրողներին ասել է Պորոշենկոն:
Նրա խոսքով՝ հրադադարի ժամանակը շատ կարճ է լինելու, այդ ընթացքում պետք է տեղի ունենա աշխարհազորայինների զինաթափումը, ինչպես նաև կարգուկանոն հաստատվի տարածաշրջանում, հաղորդել է «Ինտերֆաքսը»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել