Պորոշենկոն պատրաստ է բանակցություններ վարել երկրի արևելքի «հեղինակավոր մարդկանց» հետ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում հակամարտության խաղաղ կարգավորման հարցերով լիազոր ներկայացուցիչ Իրինա Գերաշչենկոն հայտարարել է, որ Պյոտր Պորոշենկոն պատրաստ է բանակցություններ վարել «արևելքի հեղինակավոր մարդկանց հետ, որոնք կարող են ստանձնել Դոնբասում իրադրության կայունացման պատասխանատվությունը», բայց դրա հետ մեկտեղ չի ճշտել, թե ովքեր կարող են հայտնվել այդ անձանց թվում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունիսի 16-ին Գերագույն ռադայի պատգամավոր Իրինա Գերաշչենկոյին նշանակել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերում հակամարտության խաղաղ կարգավորման հարցեով իր լիազոր ներկայացուցիչ:
«Նախագահը հանդես է գալիս «…» ոչ միայն իշխանության ապակենտրոնացման առաջարկությամբ, այլև պատրաստ է բանակցություններ վարել արևելքի հեղինակավոր մարդկանց հետ, որոնք կարող են ստանձնել Դոնբասում իրադրության կայունացման պատասխանատվությունը»,- նշել է Գերաշչենկոն ուկրաինական «5-րդ ալիքի» եթերում:
Նա հավելել է, որ Պորոշենկոն պատրաստ է հրադադար առաջարկել միայն այն պայմանով, որ աշխարհազորայինները վայր դնեն զենքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան