Ուկրաինայի իշխանությունները 1,34 մլրդ դոլար են արգելափակել Յանուկովիչի օֆշորային հաշիվներում
Աշխարհ
Ուկրաինայի Ֆինանսական վերահսկողության պետական դեպարտամենտը բացահայտել է Կիպրոսում, Պանամայում, Մեծ Բրիտանիայում, Բելիզում, Սեյշելներում գրանցված 42 ընկերություններ, որոնք անմիջականորեն կապված են Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա մերձավոր շրջապատի հետ, իսկ նրանցից 19-ի հաշիվներում արգելափակված են 1,34 միլիարդ դոլար գումարի միջոցներ: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Մեծ Բրիտանիայի, Լատվիայի, Կիպրոսի և Պանամայի ֆինանսական հետախուզությունների հետ մեկտեղ մենք բացահայտել ենք բոլոր վերոհիշյալ օֆշորային ընկերությունները և պարզել ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց և այն անձանց բոլոր ազգանունները, որոնք նրանց կողմից լիազորված են կառավարելու այդ ընկերություններն ու միջոցները»,- ասել է վարչապետը՝ հունիսի 18-ին Կիևում ելույթ ունենալով կառավարության նիստում:
Նա Գլխավոր դատախազությանը, Անվտանգության ծառայությանը և պետական մյուս մարմիններին հանձնարարել է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի այդ կալանադրված միջոցները վերադարձվեն Ուկրաինայի պետական բյուջե, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան