Դոնեցկի և Լուգանսկի մարզերում հատուկ գործողությունների սկզբից ի վեր զոհվել է 356 մարդ. ՄԱԿ
Աշխարհ
Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ուկրաինական բանակի ուժային գործողության սկսվելու պահից ի վեր զոհվել է 356 մարդ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ամերիկայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչության ղեկավար Ջանի Մագազենին՝ ներկայացնելով Ուկրաինայում Վարչության մոնիթորինգային պատվիրակության զեկույցը:
Նրա խոսքով՝ այս թվերը ներառում են ինչպես պաշտոնական տվյալներն, այնպես էլ այն տեղեկատվությունը, որը պատվիրակության աշխատակիցները հավաքել են տեղերում:
«Մեր զեկույցում մենք հայտնում ենք 356 զոհվածների մասին, որոնցից 257-ը բնակիչներ են, ներառյալ 14 երեխաներ, ևս 11-ը զոհվել են Մարիուպոլում, երկուսը՝ վերջերս տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, երբ զոհվեցին «Դոնբասի ջուր» ընկերության» աշխատակիցներ, և 86 զինվորականներ, ներառյալ Իլ-76 խփված փոխադրական ինքնաթիռում եղած զինվորականները»,- ճշտել է Մագազենին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան