Ուկրաինայում 2014 թվականի սկզբից զոհվել է 5 լրագրող
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայում 2014 թվականի սկզբից աշխատանքը կատարելու ժամանակ զոհվել է ԶԼՄ-ների հինգ աշխատակից։ Այս մասին հայտնել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիրը։
Կազմակերպության կայքում եղած տեղեկությունների համաձայն՝ մահացած լրագրողների թվում են իտալացի լուսանկարիչ Անդրեա Ռոկելին և նրա օգնական Անդրեյ Միրոնովը, ուկրաինական «Вести» թերթի լրագրող Վյաչեսլավ Վերեմին, «Вести»-ի ռուս լրագրող Իգոր Կորնելյուկը և տեսաինժեներ Անտոն Վոլոշինը:
Բիրը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին պատասխանատվություն ստանձնել և հարգել լրագրողների աշխատանքը՝ նրանց հնարավորություն տալով լուսաբանել երկրում տեղի ունեցող իրադարձությունները։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան