Ադրբեջանին հիմա էլ հիստերիայի հասցրել է Google Maps-ը
Աշխարհ
Համաշխարհային որոնողական Google Maps ծրագրում Արցախի տարածքում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գրությունը և մի շարք այլ շրջանների մոտ հայատառ անվանումների առկայությունն առաջացրել է Ադրբեջանի հիստերիան: Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ այդ երկրի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական բաժնից իրենց մտահոգությունն են հայտնել այս փաստի առնչությամբ և միջազգային որոնողական քարտեզում նման գրությունների հայտնվելու փաստը որակել են իբրև սադրանք Ադրբեջանի նկատմամբ: Նրանք նշել են, որ նմանօրինակ միջադեպեր եղել են նաև նախկինում և միայն իրենց երկարատև պնդումներից հետո դրանք հեռացվել են: «Ցավոք, պետք է հայտարարենք, որ Google-ը պարբերաբար նման սադրանքներ է թույլ տալիս»,- հայտարարել են Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցները:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան