ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգի օդանավակայանում ինքնաթիռ է այրվել. կան զոհեր
Աշխարհ
Երեք մարդ է զոհվել ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգի Հանթսվիլ քաղաքի միջազգային օդանավակայանում ոչ մեծ ինքնաթիռի այրվելու հետևանքով: Այդ մասին հայտնել են երկրի համերկրային ավիացիոն վարչության ներկայացուցիչները:
Վարչության մամուլի քարտուղարի խոսքով՝ Westwind II մոդելի ոչ մեծ ռեակտիվ ինքնաթիռը, որը պետք է թռչեր Հանթսվիլի օդանավակայանից, դուրս է եկել թռիչքային գոտու սահմաններից և բռնկել: Օդանավում երեք մարդ է եղել:
Ինչպես նշում են օդանավակայանի ներկայացուցիչները, պատահարի հետևանքով չեղյալ է հայտարարվել մի քանի չվերթ:
Բռնկման պատճառները պարզվում են, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան