Քեսաբում վերականգնվում է էլեկտրաէներգիան (լուսանկար)
Աշխարհ
Սիրիայի Էնրգետիկայի նախարար Ամադ Խամիսը տեղեկացրել է, որ Լաթաքիայի մարզի Քեսաբ գյուղաքաղաքում էլեկտրականությունը վերականգնվում է: Նախարարը պարզաբանել է, որ վերականգնողական աշխատանքները սկսվել են Քեսաբի ազատագրումից անմիջապես հետո՝ ավելացնելով, որ զինված խմբավորումները ոչնչացրել են էլեկտրաէներգիա մատակարարող 19 կենտրոն: Իմադ Խամիսը նաև նշել է, որ վերականգնողական աշխատանքները դեռ շարունակվում են, այյդ կենտրոնները հնարավորինս սեղմ ժամկետում կաշխատեն ամբողջ կարողությամբ:
Քեսաբի և մերձակա գյուղերի բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տներ` չնայած այն բանին, որ գյուղաքաղաքը ավերվել ու քանդվել է զինված ահաբեկչական խմբավորումների կողմից: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հրապարակել է ֆոտոշարք ավերված Քեսաբից:






















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել