Պորոշենկոն հրաժարական տված Դեշչիցային առաջարկել է դառնալ դեսպան
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հայտնել է, որ նա Անդրեյ Դեշչիցային առաջարկել է որևէ երկրում դեսպան դառնալ: Այս հայտարարությունից հետո, պատգամավորների այն հարցին, թե արդյո՞ք այդ երկիրը կլինի Ռուսաստանը, Պորոշենկոն հայտնել է, որ դա կհաստատվի ավելի ուշ: Այս մասին հայտնում է ria.ru-ն։
Նշենք, որ Ուկրաինայի խորհրդարանը նախագահի առաջարկությամբ Անդրեյ Դեշչիցային ազատել է երկրի ԱԳ նախարարի պաշտոնակատարի պարտականություններից։
Այդ որոշմանն աջակցել է 319 խորհրդարանական։ ԱԳ նախարար է նշանակվել Պավել Կլիմկինը։
Հիշեցնենք, որ Դեշչիցան նախորդ շաբաթ հայտնվել էր սկանդալի կենտրոնում, երբ Կիևում ՌԴ դեսպանատան շենքի մոտ լրագրողների ներկայությամբ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան