Ուկրաինայի Գերագույն ռադան Պավել Կլիմկինին նշանակել է երկրի արտաքին գործերի նախարար
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադան Պավել Կլիմկինին հաստատել է երկրի Արտաքին գործերի նախարարի պաշտոնում: Համապատասխան որոշման օգտին հունիսի 19-ի նիստում քվեարկել է 335 ժողովրդական պատգամավոր, տեղեկացնում է «Ուկրինֆորմը»:
Նախօրյակին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադային ներկայացրել էր Պավել Կլիմկինի թեկնածությունը և առաջարկել՝ համաձայնություն տալ այդ պաշտոնում նրան նշանակելու մասին:
Պավել Անատոլևիչ Կլիմկինը ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 25-ին Կուրսկ քաղաքում: 1991 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի աերոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների ֆակուլտետը:
Այժմ Կլիմենկոն Գերմանիայում Ուկրաինայի դեսպանն է: Նա Արտաքին գործերի նախարարության կառույցում աշխատում է 1993 թվականից: 2008 թվականից ղեկավարել է եվրաինտեգրացման հարցերի գերատեսչությունը, մասնավորապես, գլխավորել է Ուկրաինայի և Եվրամիության ասոցացման համաձայնագրի պատրաստման բանակցային խումբը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան