Պակիստանում անհայտ անձինք գնդակահարել են հանրաճանաչ երգչուհուն
Աշխարհ
Պակիստանում անհայտ զինված մարդիկ գնդակահարել են հանրաճանաչ երգչուհի Գուլնազին, որը ելույթ էր ունենում Մուսքան կեղծանունով: Այդ մասին հաղորդել է BBC-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Չորս զինյալներ 38-ամյա կնոջ վրա հարձակվել են նրա տանը Փեշավարում՝ Պակիստանի հյուսիս - արևմուտքում:
Երգչուհին, որը երգում էր փուշտու լեզվով, ստացած վերքերից ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:
Գործակալությունը նշում է, որ արտիստուհիների վրա հարձակումները տարածված են Խայբեր Փահունխվայի նահանգում, որտեղ շատերը կարծում են, թե նման ելույթները հակասում են իսլամին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան