Լավրովը Սաուդյան Արաբիա այցի ընթացքում կքննարկի Սիրիայի և Իրաքի իրադրությունը
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 20-21-ին Սաուդյան Արաբիա կատարելիք այցի ընթացքում կքննարկի Սիրիայի և Իրաքի իրադրությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Վաղը և մյուս օրը արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի հրավերով կգտնվի Ջիդդայում: Բանակցություններ կանցկացվեն սաուդյան ղեկավարության ներկայացուցիչների հետ: Առաջիկա շփումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային օրակագի առավել թեժ թեմաները. խոսքը և՛ Սիրիայի, և՛ այդ երկրի շուրջ ստեղծված իրադրության, և՛ Իրաքի իրադրության մասին է»,- ասել է ռուս դիվանագետը հունիսի 19-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան