Ուկրաինայում մինչև 7 տարվա ազատազրկման կենթարկվեն անջատողական գործողությունները ֆինանսավորողները
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնք առնչվում են անջատողանություն ֆինանսավորելու համար քրեական պատասխանատվությանը: Այս մասին հայտնում է interfax.com.ua-ն։
Այս օրենքի օգտին քվեարկել է 238 պատգամավոր:
Ուկրաինայի պետական սահմանի փոփոխմանն ուղղված գործողությունների ֆինանսավորումը պատժվում է 3-5 տարի ազատազրկմամբ, գույքի առգրավմամբ ու մինչև 2 տարով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկմամբ, իսկ սահմանադրական կարգի տապալմանը, պետական իշխանության գրավմանն ուղղված գործողությունների ֆինանսավորումը կպատժվի 5-7 տարի ազատազրկմամբ:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան