Պուտինը հույս ունի, որ Պորոշենկոն կլուծի Ուկրաինայի արևելքի ճգնաժամը
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում հույս է հայտնել, որ խաղաղ ծրագրի իրագործման ընթացքում հիմնական ուշադրությունը կհատկացվի այն խնդիրներին, որոնք Ուկրաինայի արևելյան շրջաններում բողոքի ցույցերի և գործողությունների պատճառ են դարձել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Պորոշենկոն Պուտինին պատմել է Ուկրաինայի արևելքում խաղաղ կարգավորման իր պլանի հիմնական կետերի մասին: Հեռախոսազրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։
Կիևն ապրիլի կեսերից ռազմական հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում՝ երկրի արևելքում դաշնայնացման կողմնակիցներին ճնշելու համար, ովքեր չեն ճանաչում Ուկրաինայի նոր իշխանությունների լեգիտիմությունը։
Մոսկվան հակաահաբեկչական գործողությունները, որոնք երկու կողմերում էլ հանգեցրել են բազմաթիվ զոհերի, անվանել է պատժիչ և կոչ արել անհապաղ դադարեցնել այն:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան