Սիրիայում ընդդիմադիրների հաղթանակն սպառնում է սիրիահայերի ֆիզիկական գոյությանը
Սփյուռք
Պատմաբան և լրագրող Գևորգ Յազըճյանը «Սիրիահայ գաղթօջախի այսօրվա խնդիրներն ու հեռանկարները» դասախոսություն-քննարկման ժամանակ ասաց, որ Սիրիայի հայ համայնքը ստիպված էր հստակ կողմնորոշում հայտնել, և հայերը նախընտրել են աջակցել գործող վարչակարգին, քանի որ միայն վերջինս է ի զորու երկրում պահպանել հավասարակշռությունն ու տարբեր ազգային ու կրոնական պատկանելություն ունեցող քաղաքացիների խաղաղ համակեցությունը։
Յազըճյանի խոսքերով՝ Սիրիայի ընդդիմադիրների գերակշիռ մեծամասնությունը մոլեռանդ սուննի մահմեդականներն են, ովքեր անհանդուրժողաբար են տրամադրված ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։
«Ճիշտ է, ընդդիմության առաջնորդներն այդ մասին չեն բարձրաձայնում, բայց հասարակ անդամներն առանց վախի հայտարարում են, որ իշխանության գալու դեպքում պետք է կոտորեն քրիստոնյաներին,- ասաց Յազըճյանը,- Նրանք չեն հանդուրժում այն, որ մի քանի տասնամյակում հայերը կարողացել են հաստատվել Սիրիայում և այնքան կայանալ, որ արդեն մահմեդականների են աշխատանքի վերցնում։ Բացի այդ՝ նրանց կրոնը «հալալ» է համարում ոչ մահմեդականի սպանությունն ու ունեցվածքի յուրացումը»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան