Քննարկվել է «Նոյեվ կովչեգ» թերթում հայերեն բաժին ստեղծելու հնարավորությունը
Սփյուռք
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Նոյեվ կովչեգ» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գրիգոր Անիսոնյանին
Ապրիլի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մոսկվայում հրատարակվող «Նոյեվ կովչեգ» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գրիգոր Անիսոնյանին:
Քննարկվեցին Սփյուռքի լրատվամիջոցների հիմնախնդիրների վերաբերյալ հայ լրագրողների 5-րդ համահայկական համաժողովում բարձրացված հարցերի լուծման նպատակով իրականացվող ծրագրերը, ինչպես նաև այս տարվա հոկտեմբերի 4-6-ը կազմակերպվելիք հայ լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:
Հ. Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության առաջիկա ծրագրերը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել ակտիվ համագործակցել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը Սփյուռքի համայնքներին հասանելի դարձնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև ռուսերենով հրատարակվող «Նոյեվ կովչեգ» թերթում հայերեն բաժին ստեղծելու հնարավորությունը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան