Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բուլղարիայում ՀՀ դեսպանին
Սփյուռք
Ապրիլի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանին:
Դեսպան Ա. Սհոյանը նախարարին փոխանցեց Բուլղարիա այցելելու Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովայի պաշտոնական հրավերը:
Նախարար Հ. Հակոբյանը դեսպանին ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը՝ մասնավորապես կարևորելով բուլղարահայ համայնքի ակտիվ մասնակցությունը «Իմ Հայաստան» փառատոնին, «Արի տուն», «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերին, հոկտեմբերի 4-6-ը կայանալիք հայ լրագրողների 6-րդ համահայկական համաժողովին և մյուս միջոցառումներին:
Կողմերն առանձնակի շեշտադրեցին մայրենի լեզվի ուսուցման, տարածման ու զարգացման խնդիրները բուլղարահայ համայնքում, Պլովդիվում «Հայ տուն-մշակութային տուն» ստեղծելու կարևորությունը:
Քննարկվեցին ինչպես ՀՀ սփյուռքի նախարարի հնարավոր այցին, այնպես էլ համայնքն ակտիվացնելուն, Սոֆիայում կայանալիք 10-րդ եվրոպական համահայկական խաղերին ակտիվ մասնակցություն ապահովելուն առնչվող և այլ հարցեր:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան