Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունը Բացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Երևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարան Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ Սարգսյան Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի #ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Տիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ով Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը Լույս չի լինի. հասցեներ 

Կրեմլը վախենում է Հայաստանում հեղափոխությունից. Bloomberg

Համաշխարհային Մամուլ

Հայաստանում վերջին հինգ օրվա իրադարձություններին կարելի է հետևել Twitter-ում #ElectricYerevan հեշթեգով, սակայն դրանք բացակայում են միջազգային թերթերի առաջին էջերից: Աշխարհը չի վրդովում էլեկտրաէներգիայի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերից 3 մլն բնակչություն ունեցող երկրում, որը գտնվում է Հարավային Կովկասի գեղեցիկ, սակայն ռեսուրսներով աղքատ անկյունում: Հայաստանի ցույցերին մեծ ուշադրությամբ հետևում են Մոսկվայում և Կիևում, քանի որ դրանք արտացոլում են արտասովոր լարված դժգոհություն՝ կապված հետխորհրդային երկրում ռուսական իշխանության հետ: Այս մասին Bloomberg-ում գրում է Լեոնիդ Բերշիդսկին:

Ամեն ինչ սկսվեց անցած ամիս, երբ երկրի էներգետիկ մենաշնորհ ունեցող ընկերությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը», կառավարությունից պահանջեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը 40.8 տոկոսով: Ընկերությունը բողոքում է, որ հայկական հիդրոէլեկտրակայաններն արտադրում են քիչ էներգիա, և որ երկրի միակ ատոմային էլեկտրակայանի վերանորոգումը տևում է ծրագրվածից երկար, ինչի հետևանքով ընկերությունը կուտակել է 250 մլն դոլարի պարտք՝ վիթխարի գումար մի երկրի համար, որի ՀՆԱ-ն կազմում է 10 մլրդ դոլար:

Կառավարությունը սկզբում դիմադրեց՝ վիճարկելով, թե կորուստները պայմանավորված են կաշառակերությամբ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց, օրինակ, որ ՀԷՑ-ը չափից շատ է վճարում մատակարարներին և կապալառուներին (մեղադրանքներ, որոնք ընկերությունը ժխտում է): Սակայն հունիսի 17-ին հանձնաժողովը տեղի տվեց՝ սակագինը 16.7 տոկոսով բարձրացնելով օգոստոսից՝  հոսակորուստից խուսափելու համար: 2 օր անց ակտիվիստները Երևանի կենտրոնում իրականացրին առաջին՝ համեմատաբար փոքր նստացույցը: Այնուհետ բողոքի ակցիաներն աճեցին: Երեքշաբթի ոստիկանությունը ջրցան մեքենաներ գործի դրեց՝ ցրելու ցուցարարներին և ձերբակալեց 250 մարդու:

Այս ամենը փոքր նշանակություն կունենար Հայաստանից դուրս, եթե ՀԷՑ-ը լիովին չվերահսկվեր ռուսական խոշոր էներգետիկ ընկերության՝ «Ինտեր ՌԱՕ»-ի կողմից, որի վարչության նախագահը Իգոր Սեչինն է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ ընկերը և պետական «Ռոսնեֆթ» նավթային հսկայի գործադիր տնօրենը: Այսպիսով՝ ցույցերն ընդդեմ ընկերության ենթադրյալ կոռումպացված մենեջմենթի՝ լռելյայն հակամոսկովյան են, եթե ոչ հակառուսական: Կրեմլը քաջատեղյակ է այս մասին:

«Հայաստանը մեր մոտ գործընկերն է, մենք միավորված ենք Հայաստանի և հայ ժողովրդի հետ պատմական կապերով»,- երեքշաբթի օրը ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Դա կարող է մեղմ հնչել, սակայն Հայաստանում դա որոտի ճայթյուն էր: 

Մոսկվայի անհանգստությունն այն է, որ Ուկրաինայում ապստամբությունը սկսել է նույն կերպ՝ հանգիստ տրտունջից, փոքր ցույցերից և խմբակային երգից: Այնուհետև ոստիկանությունն ավելորդ ուժ է կիրառել, որից հետո ցույցերը լարվել են այնպես, որ 2 ամսից քիչ ժամանակում Կիևի կենտրոնը վառվում էր, և շուտով նախագահ Վիկտոր Յանուկովիչը փախավ Ռուսաստան: Շատ ուկրաինացիներ, ովքեր հպարտ են կոտրելու Ռուսաստանի իշխանությունն իրենց երկրում, ցանկանում են դա կրկնված տեսնել Երևանում:

Ուկրաինական հայտնի Liga.net-ը Երևանի իրադարձությունները լուսաբանելիս դրանք անվանել է նոր Մայդան: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, ով էթնիկ հայ է, քաջալերել է Երևանի ցուցարարներին իր ֆեյսբուքյան գրառմամբ՝ վերհիշելով ուկրաինացիների պայքարի ռոմանտիզմը: Նա հիշել է բարիկադների ու իրենց ցրելու մասին՝ նշելով, որ ուկրաինացիների ազատության կամքը հաղթել է:

Այս աջակցությունը Կիևից Պուտինի դաշնակիցներին Մոսկվայում հուշում է, որ Երևանում տեղի ունեցողը միայն տնտեսական բողոք չէ: Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը ֆեյսբուքյան իր էջում վստահություն էր հայտնել, որ «կա դրսում համակարգման կենտրոն, որը ղեկավարվում է նույն քաղաքական օպերատորների կողմից, ովքեր ղեկավարել են Կիևի Մայդանը»: Ըստ Մարկովի՝ Երևանի անհանգստությունները 2013-ին Հայաստանի իշխանությունների կայացրած ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու և փոխարենը Պուտինի Եվրասիական միությանը միանալու որոշման պատասխանն են:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այդ հարցում երկընտրանք չուներ: Բացի էներգետիկ սեղմօղակից, Ռուսաստանը ռազմաբազա ունի երկրորդ քաղաք Գյումրիում, որտեղ 5000 զինվորներ ծառայում են հարևան Ադրբեջանի համար որպես նախազգուշացում, որ վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի համար ռազմական գործողությունների վերսկսումը լավ գաղափար չի լինի:

Պարբերականն անդրադառնում է նաև սփյուռքում տեղ գտած արձագանքներին, շեշտում Սերժ Թանկյանի գրառումները:

«Այսպիսով, #ElectricYerevan-ը դեռևս ուկրաինական ոճի հեղափոխություն չէ, և դա հազիվ թե վերածվի այդպիսինին: Սակայն դա տալիս է Պուտինի պարանոյիկ ռեժիմին ևս մեկ պատճառ ճարճատելու իր զենքերը: Նա լավ կաներ գործ ունենալ ընկերությունների ներսում տիրող կոռուպցիայի հետ, որոնք օգտագործում է իր նախկին կայսրության վրա ազդեցություն ունենալու համար: Մոսկվան ի զորու չէ անել դա, որովհետև կոռուպցիան նրա հիմնական էքսպորտներից մեկն է: Այն կարող է միայն պայքարել ախտանիշների դեմ, որոնք հաճախ ներառում են հայտնի դժգոհություն, ասես դրանք գլոբալ դավադրության մաս էին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին
Ամենադիտված