Միխայլովիչն ու Դրոբարովը պայմանագրեր ստորագրեցին «Բանանցի» հետ
Սպորտ
Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ 26-ամյա Բոյան Միխայլովիչն ու 22-ամյա Վլատկո Դրոբարովը պայմանագրեր են ստորագրել Երևանի «Բանանցի» հետ:
Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միխայլովիչի նախորդ ակումբն էր հունգարական «Ույպեշտը», իսկ մակեդոնացի Դրոբարովինը՝ մակեդոնական «Տետեկսը»: Ֆուտբոլիստների պայմանագրերը նախատեսված են մեկական տարով:
Հիշեցնենք, որ Միխայլովիչն ու Դրոբարովը հուլիսի սկզբից մարզվում էին «Բանանցի» կազմում և մասնակցել են մի քանի ստուգողական հանդիպման: Այս մասին տեղեկացնում է «Բանանցի» մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ