Զե Լուիշի գոլի շնորհիվ «Սպարտակը» մեկնարկային խաղում խուսափեց պարտությունից (տեսանյութ)
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակ» Ռուսաստանի նոր` 2015/16 մրցաշրջանը մեկնարկեց «Ուֆայի» դեմ հանդիպմամբ:
Առաջին տուրում մոսկովյան ակումբը տնային խաղում 2:2 հաշվով ավարտեց խաղը: Հանդիպման 12-րդ րոպեին հյուրերը Հարիս Հանջիչի գոլի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցան:
12-րոպե անց Սերդար Տասկին հավասարեցրեց հաշիվը: Հյուրերը առաջին խաղակեսը ավարտեցին տասը հոգով, 31-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Էմանուել Ֆրիմպոնգը: Սա, սակայն, չխանգարեց «Ուֆայի» ֆուտբոլիստների երկրորդ գնդակն ուղարկել դաշտի տերերի դարպասը: 67-րդ րոպեին Դմիտրի Ստոցկին գոլի հեղինակ դարձավ:
Ալենիչևի թիմին 63-րդ րոպեին պարտությունից փրկեց Յուրա Մովսիսյանին փոխարիած Զե Լուիշը, ով հաշիվը հավասարեցրեց 79-րդ րոպեին:
Նշենք, որ մեր հավաքականի մյուս ֆուտբոլիստը` Արաս Օզբիլիսը պահեստայինների շարքում էր:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ