«Հրապարակ». Ավետիսյանների գործը մի քանի օրերի ընթացքում կփոխանցվի հայկական կողմին
Հայկական Մամուլ
«Գյումրիում սպանված Ավետիսյանների գործը մի քանի օրերի ընթացքում կփոխանցվի հայկական կողմին: «Հրապարակ»-ի տեղեկություններով, գործը փոխանցելու մասին ռուսական կողմի հայտարարությունից հետո բարձր մակարդակով բանակցութոյւններ են ընթանում փոխանցման ժամկետների և ուղիների վերաբերյալ։ Եվ ահա, վերջապես, կողմերը եկել են համաձայնության։
Թերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Ռուսաստանի գլխավոր դատախազները պայմանավորվել են, որ Պերմյակովի գործը հայկական կողմին փոխանցումը հնարավորինս արագ կազմակերպելու համար այն ՌԴ քննչական մարմնից միանգամից կփոխանցվի ՀՀ քննչական մարմնին, այլապես մինչև գործը ՌԴ դատախազությունը վերցներ քննչականից, այն փոխանցեր ՀՀ դատախազությանը, վերջինս էլ՝ ՔԿ-ին, հավելյալ ժամանակ կանցներ, և զննությունը կձգձգվեր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից