Ադրբեջանցին սեփական կնոջը վաճառել է անառակատանը
Ադրբեջան
Վրաստանի բնակիչ, ծագումով ադրբեջանցի Նազաիր Հաջիեւը 23-ամյա սեփական կնոջը Թուրքիայում վաճառել է մի անառակատանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով moderator.az լրատվական կայքը, զույգը Թուրքիա է մեկնել մեղրամիսն այնտեղ անցկացնելու, սակայն, ամուսինը մի սրճարանում կնոջը 300 դոլարով վաճառել է մի անառականոցի սեփականտիրոջ: Կինը երկու ամիս հետո կարողացել է փրկվել իրեն սիրահարված հաճախորդի օգնությամբ:
Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ օպերատիվ գործողությունների վարչության աշխատակիցները բերման են ենթարկել Նազաիր Հաջիեւին: Վարչության ներկայացուցիչ Լեւան Գուրգենիձեն «Թրենդ»-ին հայտնել է, որ ներկայում կինը վերականգնողական կուրս է անցնում:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել