Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դի Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան Ավտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել է Ոսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթում Գրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամը NVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուին Ակադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ 14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողին Կիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր Սահմանադրությանը Մինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծել 

Սերժ Սարգսյանն Արամ Առաջինին շնորհավորել է գահակալության 20-րդ տարեդարձի առթիվ

Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին՝ «Թռչնոց բույն» հաստատության վերանորոգման և թանգարանի ստեղծման, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունում նրա գահակալության 20-րդ տարեդարձի և սրբալույս մյուռոնի օրհնության արարողության առթիվ: Նախագահի ուղերձում ասված է.

«Մեծի Տանն Կիլիկիո Սուրբ Աթոռը դարեր շարունակ իր սրբազան պարտքն է կատարել առ Աստված, առ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, առ Հայրենիք և համայն հայություն:

Ձեր հովվապետության քսան տարիները համընկան Հայաստանի անկախության կերտման պատասխանատու, բարդ և դժվար տարիներին:

Դուք Ձեր անխոնջ ծառայությամբ, մեծ հայրենասերի, հռչակավոր գիտնականի, առաջադեմ հայագետի և ականավոր կրոնագետի իմաստնությամբ, hոգևոր առաջնորդի Ձեր անմնացորդ նվիրումով եք առաջնորդում աշխարհասփյուռ հավատացյալ Ձեր հոտին:

Համաշխարհայնացման այս բարդ դարում Ձեր կերպարով զգոնություն և ուժ եք հաղորդում հայկական համայնքային կառույցներին, նպաստում հայ ազգային ավանդույթների պահպանմանը՝ կամուրջներ հաստատելով հայության տարբեր հատվածների միջև' հանուն հավատավոր հայ ժողովրդի բարօրության, Հայաստան-Արցախ-սփյուռք կուռ եռամիասնության ամրապնդման, Հայոց պետություն-եկեղեցի կապերի զարգացման, մեր ազգային նպատակների իրականացման:

Ձեր առաջնորդությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը դարձել է նաև Հայ դատի պաշտպանության հզորագույն կենտրոն:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Ձեր բազում նախաձեռնությունների շարքում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել հայ ժողովրդի իրավունքներին աննկուն կամքով հետամուտ լինելու ջանքերը:

Ձեր օրհնությամբ և հովանավորությամբ իրականություն դարձան նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Պիքֆայայի հուշարձանի վերանորոգման և բարեկարգման, ինչպես նաև Դեր Զորից բերված աճյուններն իր մեջ ամփոփող Նահատակաց մատուռի հիմնովին վերանորոգման աշխատանքները: Հիացնող է Պիքֆայայի դպրեվանքը, որ Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների դաստիարակման հզոր դարբնոց է: Նրա սաների առաքինի վարքի և նվիրումի շնորհիվ է սփյուռքի մեր հայրենակիցներին հաջողվում լինել բնակության երկրի օրինակելի քաղաքացի և մնալ հայ:

Շնորհակալ ենք Լիբանանի պետությանը, հյուրընկալ ժողովրդին, որ պայմաններ ստեղծեցին և զորավիգ եղան հային ինքնահաստատվելու և զորավոր հայկական համայնք դառնալու համար:

Հայ ժողովուրդը չի կարող երախտագիտությամբ չհիշել բարի կամքի տեր միսիոներներին, մասնավորապես դանիացի Մարիա Յակոբսենին, որի ջանքերի շնորհիվ ստեղծվեց «Թռչնոց բույնը»: Մահվան ու սպանդի համատարած օվկիանոսում այն դարձավ յուրօրինակ փրկօղակ հարյուրավոր հայ որբերի համար: Այսօր Մարիա Յակոբսենի հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցներից մեկն էլ այս թանգարանն է՝ վերանորոգված և նորովի իմաստավորված «Թռչնոց բույնը»:

Հայ ժողովրդի լավագույն զավակներ՝ հայտնի բարերարներ Ալեքո և Անի Պեզիքյանների այս ձեռնարկը ոչ միայն որդիական տուրք է ցեղասպանությունից մազապուրծ եղած վեցամյա մանկան՝ իրենց հոր՝ Արամ Պեզիքյանի հիշատակին, այլև ապացույցը հայի արտասովոր կենսունակության և ապրելու անխախտ հավատի: Այս օրերին Բեյրութում կազմակերպված Ձեր ձեռնարկները մեկ անգամ ևս աշխարհի ուշադրությունն են բևեռում Հայոց ցեղասպանության իրողության, հայ ժողովրդի օրինական իրավունքների վերականգնման անհրաժեշտության վրա:

Ձեր սրբազան աջով և Հայրապետական օրհնությամբ արարվող սրբալույս մյուռոնով թող բազում հայորդիներ օծվեն՝ ի փառս համայն հայության և Մայր Հայրենիքի:

Թող Երկնային Տերը Ձեզ պարգևի երկար տարիների քաջառողջ կյանք, անսպառ ուժ ու կորով' ի փառս Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի, ի շահ Հայ դատի և հայ պահանջատիրության»:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համար
Ամենադիտված