Լիբանանահայ արվեստագետը Արցախի թանգարանին է նվիրել հայկական դրամների բացառիկ հավաքածու
Գիտություն և Մշակույթ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին այցելել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը թանգարանում մասնակցել է լիբանանահայ արվեստագետ Հարություն Թորոսյանի կողմից թանգարանին նվիրաբերված հայկական դրամ ների բացառիկ հավաքածուի հանձնման հանդիսավոր արարողությանը եւ ցուցահանդեսի բացմանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հարություն Թորոսյանին հայրերնանվեր այս ձեռնարկի համար' նշելով, որ նման նվիրատվությունը կհարստացնի թանգարանի նմուշները եւ դրական ազդեցություն կունենա Արցախում մշակույթի զարգացման վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)