Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դի Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան Ավտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել է Ոսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթում Գրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամը NVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուին Ակադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ 14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողին Կիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր Սահմանադրությանը Մինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծել 

Ջրափրկարարները ուժեղացված վերահսկողություն են իրականացնում Սևանի հանրային լողափերում

Հասարակություն

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ ջրափրկարարական ջոկատի 44 ջրափրկարարները առավոտյան 9-ից մինչև երեկոյան 21.00-ը հերթապահություն են իրականացնում Սեւանի հանրային 3 լողափերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը:

Ջրափրկարարների աշխատանքի նման ռեժիմը պայմանավորված է ամռան այս տապ օրերին մեր հայրենակիցների կողմից Սևանում հանգստանալու հանգամանքով: Ջրափրկարարներն ապահովված են ժամանակակից տեխնիկայով' 20 մետր երկարությամբ նավն ու 10 մոտորանավակները ողջ օրվա ընթացքում շրջում են Սևանա լճի վրայով, ինչը հնարավորություն է տալիս դեպքերի 70 տոկոսին արձագանքել հենց նույն պահին: Ահազանգերի 30 տոկոսն էլ սպասարկվում է 911 հեռախոսահամարին ստացված կանչերով: Հատուկ ջրափրկարարներն ունեն նաև ԳՆՈՄ սարքավորում, որը սուզվում է 120 մետր խորությամբ ու միաժամանակ տեսանկ արահանում իրականացնում: Շուրջօրյա ռեժիմով գործում է նաև ջրափրկարարական կայանը:

«Փրկարարի կոչմանը հավատարիմ ջրափրկարարներն ապահովում են հանգստացողների անվտանգությունը, սակայն, միայն փրկարարների աշխատանքը բավարար չէ դժբախտ դեպքերից խուսափելու համար: Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ երբեմն անզգուշության, անտարբերության, նաև անպատասխանատվության պատճառով արձանագրվում են դեպքեր, դժբախտ պատահարներ: Միչդեռ առավել զգոն լինելու դեպքում կարելի է խուսափել անցանկալի հետևանքներից: Հուսով եմ ու շատ կցանկանամ, որ Սևանի ամռային սեզոնը փակելիս մենք առանց արտակարգ պատահարների ամփոփենք աշխատանքը, առանց մեծ ու փոքր դեպքերի, մեր օգնությունը պետք եղած լինի ոչ թե կյանքեր փրկելու, այլ սովորական խնդիրների լուծմանն աջակցելու համար: Ուզում եմ հավատալ, որ այդպես էլ կլինի, միայն ցանկություն ու պատասխանատվություն է պետք: Միայն պետք է հիշել, որ չի կարելի անցնել թույլատրելի սահմանն ու լողալ անթույլատրելի, վտանգավոր հատվածներում: Համոզված եմ, որ մեր աշխատակիցների կողմից կվերահսկվի լողացողների անվտանգությունը»,- նշել է Արշակյանը: Նա նաև կոչ է արել ու հորդորել մեր հայրենակիցներին լողալ թույլատրելի ու մարդաշատ լողափերում, որտեղ շուրջօրյա աշխատում են փրկարարները: « Հիշեք փրկության հեռախոսահամարն ու անհրաժեշտության դեպքում անհապաղ զանգահարեք' 911: Փրկարարը կոչում է և ոչ թե մասնագիտություն: Մեր փրկարարները հավատարիմ կոչմանը անմիջապես կարձագանքնեն ձեր կանչին»,- գրել է Արշակյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համար
Ամենադիտված