Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դի Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան Ավտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել է Ոսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթում Գրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամը NVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուին Ակադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ 14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողին Կիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր Սահմանադրությանը Մինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծել 

Հանճարը՝ հանճարի մասին. Տիգրան Մանսուրյանը Կոմիտասի կյանքից ու ստեղծագործություններից հետաքրքիր դրվագներ է ներկայացնում

Գիտություն և Մշակույթ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտն է: Լուսավոր բեմում ճերմակահեր մի մարդ է նստած: Այն մեկն է, ում տեսնելիս Թորիկին ու Հայաստան Մայրիկին ես հիշում ու էլի շատերին: Իր սեղանն է ու դաշնամուրը: Կոմիտասի մասին է պատմում:  

Տիգրան Մանսուրյանն է: 

«Կոմիտասը վատը լինել չէր կարող, իրավունք չուներ վատը լինելու»,- ներկաներին ասում է նա: Խոսում է Կոմիտասի ու կոմպոզիտոր եզրի մասին, նկատում՝ Կոմիտասը երբեք ինքն իրեն կոմպոզիտոր չի համարել, իբրև ստորագրություն գրել է՝ հավաքեց և ներդաշնակեց Կոմիտաս վարդապետը: 

Մաեստրոն պատմություններ է ներկայացնում համաշխարհային մեծության դասականներից, պատմում՝ աշակերտներից մեկը Բեթհովենին ասել է, թե վերջինս սխալ է թույլ տվել՝ երկու կվինտա դրել է իրար կողքի, իսկ այդպես սխալ է: Բեթհովենը հակադարձել է՝ ես թույլ եմ տալիս, որ այդ սխալը լինի: 

Մեկ այլ պատմություն էլ Մանսուրյանը ներկայացնում է Ռոսսինիի և Վագների հանդիպումից: Ռոսսինին Վագներին ասում է՝ ճիշտ է՝ ես գերմանական կրթություն չստացա, բայց ես էլ վատ Ռոսսինի չեմ: 

Մաեստրոն նաև հիշում է իր հանդիպումը Կոմիտասի աշակերտներից մեկի՝ Միհրան Թումաջյանի հետ: 15 րոպե է տևել: Թումաջյանը Մանսուրյանին հրավիրել է հյուրանոցի իր համար ու խոսել Պոլիսում հայտնված «լույսի» մասին: Կոմիտասն էր այդ «լույսը» բերողը: 

Մի հետաքրքիր դրվագ էլ հանդիսատեսին Մանսուրյանը ներկայացնում է Ալեքսանդր Սպենդիարյանի՝ Կոմիտասին լսելուց. Սպենդիարյանը, երբ լսել է Կոմիտասին, մտածել է՝ ապշելու բան է: Սպանդիարյանին ասել են, թե գյուղերում նրա նմանները շատ կան: Փնտրել է, և իհարկե, չի գտել: «Комитас - великий мистификатор»,- ասել է Սպենդիարյանը: 

Մանսուրյանն այն համոզմանն է, որ ժողովրդական երգ ձայնագրելը նման է թիթեռը թղթին փակցնելուն: Որքան նուրբ աշխատանք, որը կարողանաս այնպես անել, որ հետո թռչի. Կոմիտասն արել է դա: 

Խոսքի ավարտին մի պատմություն էլ է հիշում. պատմում է՝ ընկերներից մեկի հետ աֆրիկյան երաժշություն լսելիս են եղել, և երգերից մեկը Մանսուրյանին պարզունակ է թվացել, հետաքրքրվել է, թե ինչու է տվյալ գործն այդքան պարզունակ: «Երգողը միայնակ չի երգում, այլ ծղրիդի հետ, դա երկխոսություն է»,- լսել է ի պատասխան:

«Կոմիտասի երգերում ճիշտ է ծղրիդներ չկան, բայց նույնքան թափանցիկ էլ դրանք են»,- ասում է մաեստրոն ու մոտենում դաշնամուրին, հանդիսականին ներկայացնում «Քելեր ցոլեր»-ի, «Չեմ կրնա խաղա»-ի, «Հոյ նազանի»-ն մի քանի նոտա, բացատրում դրանց «նշանակությունը»:

Հետո արդեն Աննա Մայիլյանն է բեմում, երգում է «Քելեր ցոլեր», «Հով արեք», «Չեմ կրնա խաղա»: Հանդիսատեսը ծափահարում է:

Ծափահարում է նաև Մանսուրյանը, նկատում՝ այս թեմայով հանդիպումն ավարտվել չի կարող, զրույցը միայն ընդհատվում է... 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համար
Ամենադիտված