NASA-ն կհայտարարի Մարսի վրա կարևոր գիտական հայտնագործության մասին
Գիտություն և Մշակույթ
NASA-ն սեպտեմբերի 28-ին կհայտարարի Մարսի ուսումնասիրման ընթացքում կատարված կարեւոր հայտնագործության մասին, այս թեմայի վերաբերյալ մամուլի ասուլիսը պլանավորված Է տեղական ժամանակով ժամը 11:30-ին NASA-ի կենտրոնակայանում, ասված Է գործակալության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մամուլի ասուլիսին կմասնակցեն NASA-ի՝ մոլորակների ուսումնասիրման ծրագրերի ղեկավար Ջիմ Գրինը, Մարսի ուսումնասիրման ծրագրի առաջատար մասնագետ Մայքլ Մեյերը եւ մի շարք այլ գիտնականներ:
Ներկայում Մարսն ուսումնասիրում են մի խումբ գիտահետազոտական ապարատներ, այդ թվում մարսագնացներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)