Հիանալի խաղ ցուցադրելով՝ հաղթանակը բաց թողինք, ցավալի է. Տուխել
Սպորտ
Ինձ դուր եկավ երկրորդ խաղակեսի արագությունը և հեղինակեցինք երկու հիանալի գոլ: Այս մասին ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Դարմշտադտի» դեմ հանդիպումը 2:2 հաշվով ավարտելուց հետո:
«Բորուսիան» հաղթելու իրավունք ուներ: Խաղավարտին մենք հաճախ էինք գնդակը կորցնում: Հեղինակեցինք երկու հիանալի գոլ, ինձ դուր եկավ երկրորդ խաղակեսի արագությունը: Արդյունքում հաղթանակը բաց թողեցինք՝ ցուցադրելով հիանալի խաղ, ինչը կրկնակի ցավալի է: Հիասթափված ենք երկու միավոր կորցնելու համար: Մեկ անգամ չէ, որ խաղացել ենք ավելի թույլ թիմերի դեմ և գոլեր ենք հեղինակել, այդ պատճառով էլ լուծում կգտնենք»,- Տուխելի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու