«Բավարիային» հետապնդելու համար «Բորուսիային» ինչ-որ բան պակասում է. Մետցելդեր
Սպորտ
«Բորուսիան» ճիշտ ճանապարհի վրա է: Այս մասին ասել է դորտմունդյան թիմի և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Քրիստոֆ Մետցելդերը՝ կարծելով, որ Թոմաս Տուխելի թիմը դեռևս պատրաստ չէ «Բավարիային» հավասար մրցակցություն ցուցադրելուն և թիմը չեմպիոնության լուրջ հավակնորդ չէ:
«Տեսնում եմ՝ «Բորուսիան» լավ մարզավիճակում է: Այս թիմը ճիշտ ճանապարհի վրա է: Սակայն «Բավարիային» երկար ժամանակ հետապնդելու համար նրանց ինչ-որ բան պակասում է»,- Մետցելդերի խոսքը մեջբերում է Sky90-ը:
Բունդեսլիգայի 7 տուրից հետո մյունխենյան թիմը 21 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, դորտմունդցիները երկրորդ տեղում են՝ 17 միավորով:
Թիմերը հոկտեմբերի 4-ի Գերմանիայի առաջնության շրջանակներում կհանդիպեն միմյանց «Բավարիայի» մարզադաշտում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու