Մոսկվայում տեղի է ունեցել Դուդուկի երկրորդ միջազգային փառատոնը
Գիտություն և Մշակույթ
Աշխարհի տարբեր երկրներից Ռուսաստանի մայրաքաղաք ժամանած հայ երաժիշտներն իրենց կոմպոզիցիաներն են ներկայացրել Դուդուկի երկրորդ միջազգային փառատոնում, որը կիրակի օրը տեղի է ունեցել Մոսկվայի էստրադայի պետական թատրոնում:
Բեմից հնչել են հայկական ժողովրդական երգերի, ռուսական և արտասահմանյան էստրադայի կոմպոզիցիաներ:
Հանդիսականներն ունկնդրել են հայ հայտնի դուդուկահար Գեորգի Մինասովի և «Դուդուկահար» համույթի, Վիտալի Պողոսյանի, Հովհաննես Ղազարյանի և ուրիշների ելույթները: Բացի այդ, փառատոնում ելույթ է ունեցել ամենակրտսեր դուդուկահարը՝ 8-ամյա Թաթուլ Համբարձումյանը, որը հանդիսականներին ցնցել է ազգային գործիքով իր կատարմամբ:
Նաև, ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, սպասվում էր համաշխարհային ճանաչում ունեցող հայ դուդուկահար և ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մասնակցությունը: Սակայն, ինչպես համերգի սկսվելուց առաջ հայտնել են փառատոնի կազմակերպիչները, մահացել է վարպետի կինը, և նա չեղյալ է հայտարարել իր բոլոր հյուրախաղերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)