Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը 

Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիայում արտահերթ ընտրություններից հետո անորոշության փուլ է կանխատեսում

Արտաքին Քաղաքական

Վերջին շրջանում Թուրքիայի ներքին քաղաքականության բնագավառում ի հայտ են եկել նոր իրողություններ, որոնք նախկինում շատ դժվար էր պատկերացնել: Այդ երկրում իշխանություններն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ծանր վիճակում են հայտնվել, իսկ ընտրություններից հետո կարող է սկսվել անորոշության մի նոր փուլ: Այս մասին սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Թուրքիայի ներքին քաղաքականության ոլորտում մենք ականատես ենք լինում մի նոր միտումի, որը նախորդ տարիներին շատ դժվար էր պատկերացնել: Խոսքը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշի կտրուկ անկման մասին է: Էրդողանի վարկանիշը մոտ երկու անգամ անկում է ապրել՝ ոչ այնքան վաղ անցյալի հետ համեմատած: Սա Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ նոր և կարևոր երևույթ է: Սա կարևոր է այնքանով, որ Էրդողանը Թուրքիայում միշտ եղել է խարիզմատիկ քաղաքական գործիչ, և նրա գործունեութ յունից և քայլերից մեծապես կախված է եղել «Արդարություն և զարգացում» կուսակցության հեղինակությունն այդ երկրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սաֆրաստյանը:

Եթե Թուրքիայում կայացած վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության հեղինակությունն անկում է ապրել ընդամենը 5 տոկոսով, ապա Էրդողանի վարկանիշի կտրուկ անկումը վկայում է Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում խորը փոփոխություններ հասունանալու մասին: Սաֆրաստյանի խոսքով՝ սա նշանակում է, որ նոյեմբերի 1-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր բաղձալի երազանքին՝ միակուսակցական կառավարություն կազմելուն հասնելու հնարավորություններ գրեթե չունի, որի համար անհրաժեշտ է մոտավորապես 45-56 տոկոս ձայն: «Իսկ սա մյուս կողմից նշանակում է, որ Թուրքիայի ներքին քաղաքական կյանքը ընտրություններից հետո մտնելու է մի նոր փուլ, որը ես կբնորոշեի անորոշության փուլ: Նոր քաղաքական ուժեր կսկսեն որոշել Թուրքիայի քաղաքականությունը՝ իհարկե «Արդարություն և զարգացում» կուսակցության մասնակցությամբ»,- ընդգծեց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ սրանք ընդամենը կանխատեսումներ են, սակայն կանխատեսումներ են, որոնք հիմնվում են ոչ միայն Էրդողանի ցածր վարկանիշի, այլ այն հարցումների արդյունքների վրա, որոնք Թուրքիայում պարբերաբար անցկացվում են՝ վկայելով այն մասին, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողանալու հավաքել 45-46 տոկոս ձայն:

Թուրքիայի համար մյուս կարևոր գործընթացը շարունակվող պայքարն է «Քրդական բանվորական կուսակցության» դեմ, որը ոչ միայն չի դադարում, ինչպես հաշվարկել էին Թուրքիայի իշխանությունները, այլ գնալով ավելի է թեժանում: «Եվ պարզվում է, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարության համար անսպասելիորեն քրդական կուսակցությունը բավականին մեծ ներուժ ունի: Այդ ներուժը ինչպես նրա հեղինակությունն է քրդաբնակ շրջաններում, այնպես էլ ռազմական գործողություններ վարելու հնարավորությունը: Մենք տեսնում ենք, որ նրանք չեն պակասում և ահաբեկչական բնույթի գործողությունները թուրքական բանակի և ոստիկանության նկատմամբ շարունակվում են՝ չնայած բոլոր այն հարվածներին, որ թուրքական բանակը հասցնում է «Քրդական բանվորական կուսակցության» դիրքերին, ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հյուսիսային Իրաքում»,- շեշտեց Սաֆրաստյանը՝ կարծիք հայտնելով, որ առաջիկա մեկ ամիսը Թուրքիայի համար կլինի լարվածության ավելացման շրջան՝ չբացառելով, որ իշխանությունները կդիմեն բացառիկ քայլերի ընտրություններում բացարձակ հաղթանակ ապահովելու համար:

Այդ բացառիկ քայլերի շարքին թուրքագետը դասում է հնարավոր զարգացումները՝ կապված «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» հետ, որը, ինչպես հայտնի է, վերջին ընտրությունների արդյունքում 17 տոկոս ձայն է ապահովել և մտել է խորհրդարան, ինչը մտահոգության առիթ է Թուրքիայի ղեկավարության համար: «Ես չեմ բացառում, որ Թուրքիայի իշխանություններն ամեն ինչ անելու են այդ կուսակցության ղեկավարության քաղաքական պայքարից դուրս մղելու համար, որովհետև հարցումները նույնպես վկայում են, որ այդ կուսակցությունը պահպանում է իր ձաները և նույնիսկ ձայներն ավելացնելու միտումներ են նկատվում: Չի բացառվում, որ այդ կուսակցությանը կհաջողվի իր ձայներն ավելացնել 2-3 տոկոսով»,- եզրափակեց թուրքագետը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել
Ամենադիտված