«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր մարզադաշտ կունենա «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար. Իսրայելը Լիբանանից զորքերը դուրս բերելուց բացի այլ ելք չունի Իսրայելի նախկին վարչապետը խոստովանել է՝ Իրանում ցուցարարներին մաքսանենգ ճանապարհով Starlink տերմինալներ են հասցրել ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Լիբանանի հարավի բուֆերային գոտում «Հըզբոլլահի» զինյալների ուղղությամբ կրակ բացելու մասին Էրդողանը Եվրոպայի երկրներին կոչ է արել ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել ՆԱՏՕ-ում Պայթյուն Սումիում՝ օդային տագնապի ֆոնին ԱՄՆ բանակն Ուկրաինայում մարտական գործողությունները նմանակող զորավարժարաններ կստեղծի Հուլիսի 1-ից՝ ֆինանսական նոր «ՍՏՈՊ». գործիքը կա, պատասխանատվության հարցը՝ բաց. Արփինե Հովհաննիսյան Հայ գերիները Բաքվում չեն ընդունել մեղքը. «պաշտպանը» հակասել է պաշտպանյալին Փեզեշքիան․ Իրանը չի վստահում ԱՄՆ-ին, բայց հավատարիմ կմնա հուշագրին Ավտովթար Երևանում․ բախվել են երկու «Toyota» և «Lada», կան տուժածներ Թրամփ․ Իրան միջուկային տեսուչներ ուղարկելու հարցում շտապելու կարիք չկա 

Եթե Բաքուն այսպես շարունակի, նրան նոր պայմաններով զինադադարի կնքում կպարտադրվի. ՊՆ փոխնախարար

Քաղաքական

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Panorama.am-ի խնդրանքով մեկնաբանել է ՄԱԿ-ի առաքելություններին մասնագիտացված ստորաբաժանումներ տրամադրելու վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությանն ու շփման գծում տեղի ունեցող դեպքերը:

-Ինչպես հայտնի է՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադը մի քանի օր առաջ ստացավ միջազգային հավաստագիր, համաձայն որի' ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հավասար պայմաններում կարող է մեկ ամբողջական խաղաղապահ գումարտակ տեղակայել խաղաղապահ գործողությունների ընթացքում: Սեպտեմբերի 28-ին ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթաժողովում հայտարարեց, որ Հայաստանը ստանձնում է նոր հանձնառություն' պատրաստել և ՄԱԿ-ի առաքելություններին տրամադրել մասնագիտացված ստորաբաժանումներ: Կմանրամասնեք ի՞նչ է իրենց ներկայացնում այս նոր հանձնառությունը և ինչ կարողություններով են օժտված լինելու այդ ստորաբաժանումները:

-Միջազգային խաղաղապահության բնագավառում վերջին 10-11 տարիների ընթացքում մեր ձեռքբերած փորձը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և գործընկեր երկրների մոտ մեր խաղաղապահների' որպես վստահելի և պրոֆեսիոնալ զինակցի վաստակած հարգանքը, հիմք են հանդիսացել, որպեսզի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունները համակարգող կառույցները դիմեն Հայաստանին ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում պահանջվող մասնագիտացված կարողություններ պատրաստելու և տրամադրելու խնդրանքով: Սա է նաև պատճառը, որ Հայաստանը ընդգրկվել է մոտ չորս տասնյակ երկրների ցանկում, որոնք հրավիրվել են գագաթաժողովին: Նշեմ, որ այս պահին աշխարհի տարբեր մասերում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում ներգրավված են մոտ 120 երկրներից 100.000 ավելի խաղաղապահներ, որոշ երկրներ տրամադրում են մի քանի հազար խաղաղապահների, սակայն շատ քիչ երկրներ են կարող տրամադրել մասնագիտացված ստորաբաժանումներ:

ՀՀ ՊՆ կողմից առաջարկվող առաջին ստորաբաժանումը դա միջազգային չափորոշիչներով ԴԵՐ2 (Role 2) մակարդակի դաշտային հոսպիտալ է, այն իրենից ներկայացնում է շարժական արագ տեղափոխվող հոսպիտալային համակարգ, որը տեղակայվում է վտանգավոր գոտու անմիջական հարևանությամբ, ունի առաջին մասնագիտական բժշկական օժանդակություն տրամադրելու կարողություն, խնդիրն է հիվանդ կամ մարտի դաշտից դուրս բերված վիրավոր անձնակազմի վիճակը կայունացնել' անհրաժեշտության դեպքում իրականացնել անհետաձգելի վիրահատական միջամտություն, և ապահովել նրա ապահով էվակուացիան դեպի հոսպիտալներ' հետագա բուժումը անցնելու նպատակով: Համակարգն ունի վիրահատական և կարճատև հոսպիտալացման հնարավորություններ: Մեր այս ստորաբաժանումը ստեղծվելու է ԱՄՆ կողմից 2007 թվականին տրամադրված ԻՄԵԴՍ դաշտային հոսպիտալի հիման վրա: Երկրորդ ստորաբաժանումը դա ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասավորավորային գումարտակն է, որը այժմ Հայաստանի տարածքում իրականացնում է հումանիտար ականազերծում: Գումարտակը համալրվելու է վերջին տարիներին ահաբեկչական խմբավորումների կողմից լայնորեն կիրառվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման տեխնիկայով, անձնակազմն անցնելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան վերապատրաստում և տեղակայման դեպքում ապահովելու է միջազգային ուժերի կամ տարածաշրջանի բնակչության անվտանգ տեղաշարժը:

-Ի՞նչ ընթացքում է ներկայումս գտնվում ստորաբաժանումների պատրաստման և գնահատման գործընթացը և ե՞րբ դրանք պատրաստ կլինեն տեղակայման համար և արդյոք ՀՀ Նախագահի այս առաջարկը վերաբերո՞ւմ է ՄԱԿ-ի կոնկրետ առաքելությանը:

-Ստորաբաժանումների պատրաստման համար մենք պլանավորել ենք բավականին հավակնոտ ծրագիր, նախատեսում ենք աշխատանքներն ավարտել 2-3 տարվա ընթացքում: Սակայն ոչ բոլոր հարցերն են կախված հայկական կողմից: Անձնակազմի պատրաստումը պետք է իրականացվի մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, ունենք նաև տեխնիկական վերազինման խնդիր, որի լուծման հարցում նույնպես ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը: Առաջին փուլում նախատեսում ենք վերապատրաստել գնահատող անձնակազմին, այնուհետև մինչև հիմնական գնահատման զորավարժությունը, ստորաբաժանումները կմասնակցեն մի քանի միջազգային զորավարժությունների: Նշված երկու ստորաբաժանումներն էլ զուգահեռ հավաստագրում են անցնելու թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՄԱԿ-ի կողմից: Ստորաբաժանումների պատրաստումից և հավաստագրումից հետո դրանք կհամալրեն ՄԱԿ-ի այսպես կոչված «Խաղաղապահ կարողությունների պահեստային ուժերը», այսինքն' ՄԱԿ-ը նման ստորաբաժանումների անհրաժեշտության դեպքում կդիմի Հայաստանին դրանք այս կամ այն առաքելության շրջանակներում տեղակայելու խնդրանքով, ինչին Հայաստանը կարձագանքի համաձայն ներպետական ընթացակարգերի: Ստորաբաժանումները կլինեն ճկուն և պատրաստ կլինեն տարածաշրջանային յուրահատկությունների առկայության դեպքում հատուկ նախատեղակայման վարժանք անցնելուց հետո' տեղակայվել ցանկացած տարածաշրջանում:

-Ձեր գնահատականը վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ:

-Տավուշի մարզում գյուղերի հրետակոծման դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք քաղաքացիական զոհեր և 1994թ մայիսից ի վեր առաջին անգամ 122 մմ տրամաչափի հրետանու օգտագործումը, առաջնագծի թիկունքում տեղակայված ենթակառույցի և այնտեղ վարժանք անցկացնող անձնակազմի' ռազմական առումով չհիմնավորված խոցումը, ինչպես արդեն նշել ենք, լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է: Իմ խորին համոզմամբ, նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռոնալդուն խփել է առաջին գոլը ԱԱ-2026-ում«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր մարզադաշտ կունենա «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար. Իսրայելը Լիբանանից զորքերը դուրս բերելուց բացի այլ ելք չունիԻսրայելի նախկին վարչապետը խոստովանել է՝ Իրանում ցուցարարներին մաքսանենգ ճանապարհով Starlink տերմինալներ են հասցրելՑԱԽԱԼ-ը հայտարարել է Լիբանանի հարավի բուֆերային գոտում «Հըզբոլլահի» զինյալների ուղղությամբ կրակ բացելու մասինԷրդողանը Եվրոպայի երկրներին կոչ է արել ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել ՆԱՏՕ-ումՊայթյուն Սումիում՝ օդային տագնապի ֆոնինՀՀ-ԵՄ համագործակցության առանցքում՝ տնտեսական կապերի ընդլայնումն ու նոր հնարավորություններըԱՄՆ բանակն Ուկրաինայում մարտական գործողությունները նմանակող զորավարժարաններ կստեղծիՆոր կենսաչափական կենտրոններ կգործեն երեք քաղաքներում. ՆԳՆ նախաձեռնությունըԿիևի ահաբեկչական գործողությունները չեն կարող ազդել ռազմաճակատում տիրող իրավիճակի վրա. ՊուտինՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնություններըԿանանց լիարժեք մասնակցությունն անվտանգության և խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է. ՄԻՊՕմանը և Իրանը կքննարկեն Հորմուզի նեղուցի կառավարման մեխանիզմըԹրամփը հայտարարել է, որ իրանական ակտիվները կօգտագործվեն ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանք և դեղորայք գնելու համարՀուլիսի 1-ից՝ ֆինանսական նոր «ՍՏՈՊ». գործիքը կա, պատասխանատվության հարցը՝ բաց. Արփինե ՀովհաննիսյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույցՎեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռըBloomberg. Սիրիայի նախագահը կարող է այցելել Անկարա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակՀայ գերիները Բաքվում չեն ընդունել մեղքը. «պաշտպանը» հակասել է պաշտպանյալինՀունգարիայի քաղաքական կուրսում փոփոխություններ են նկատվումBloomberg. Մելոնին քննարկում է ապրիլին Իտալիայում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու հարցըԻրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնելՓեզեշքիան․ Իրանը չի վստահում ԱՄՆ-ին, բայց հավատարիմ կմնա հուշագրինԱՄՆ-ը չի շարունակի Հորմուզի նեղուցի շրջափակումը, հայտարարել է ԹրամփըԱվտովթար Երևանում․ բախվել են երկու «Toyota» և «Lada», կան տուժածներՊուտինը մեկնաբանել է Հյուսիսարևելյան ռազմական շրջանի (ՀՌՇ) գոտում ստեղծված իրավիճակըԱՄՆ-ն նոր հարձակում է նախատեսում Իրանի դեմ. Թրիփփի ճակատագիրը՝ անորոշ (տեսանյութ)Թրամփ․ Իրան միջուկային տեսուչներ ուղարկելու հարցում շտապելու կարիք չկաՌԴ ՊՆ նախարարությունում կարևորել են արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների ներդրումը զինված ուժերումՆեթանյահուն կոչ է արել Իսրայելին անկախություն ապահովել զենքի ոլորտումԻրական խաղաղություն հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա․ մնացածը փուչիկներ են․ Մանե ԹանդիլյանՌուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետԹրամփը հայտարարել է, որ Իրանը մեծ զիջումների է գնում ԱՄՆ-ի հետ բանակցություններումՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից․ Shamshyan.comԿլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ)Ընտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն էՀայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոններըՎանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԳևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներըGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Քաղաքաշինության տեսչական մարմնում ամփոփվել են 5 ամիսների աշխատանքների արդյունքներըՄինչև 2 միլիարդ եվրո՝ Հարավային Կովկասի և Սև ծովի կապակցվածության համար. ի՞նչ է ակնկալում ԵՄ-նՊուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում ՈւկրաինայինՇախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետոԲրյուսելում քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնումըԼիտվայի կառավարությունը հրաժարական է տվելՊատգամավորի երդման նոր տեքստը.Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ. Լավրով (տեսանյութ)
Ամենադիտված