Ռոնալդուն շրջանցեց Մեսսիին և դարձավ Չեմպիոնների լիգայում ամենաշատ դուբլ հեղինակած ֆուտբոլիստը
Սպորտ
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Մալմյոյի» դեմ խաղում երկու գոլ հեղինակելով՝ եվրոպական այս հեղինակավոր մրցաշարում դուբլերի քանակով դարձավ առաջատար:
Այժմ պորտուգալացու ակտիվում կա 22 դուբլ: Նախկինում Ռոնալդուն առաջին հորիզոնականը կիսում էր «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, ով իր թիմի վերջին խաղը՝ «Բայերի» դեմ դիմակայությունը, բաց թողեց վնասվածքի պատճառով:
Չեմպիոնների լիգայում ամենաշատ դուբլ հեղինակած ֆուտբոլիստները.
1.Կրիշտիանու Ռոնալդու - 22
2. Լիոնել Մեսսի - 21
3. Ռաուլ - 14
4. Ֆիլիպո Ինձագի - 12
5. Ռուդ Վան Նիստելրոյ - 11
6. Թիերի Անրի - 10
7-8. Զլատան Իբրահիմովիչ - 8
7-8. Քարիմ Բենզեմա - 8.


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու