Բաց թողեցինք ոչինչից ստեղծված գոլ. Տուխել
Սպորտ
Բաց թողեցինք ոչինչից ստեղծված գոլ՝ չնայած այդ պահին ամբողջությամբ իշխում էինք խաղը: Այս մասին Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում արտագնա խաղում ՊԱՕԿ-ի հետ ոչ-ոքի՝ 1:1 խաղալուց հետո ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
«Շատ գոհ եմ թիմիս խաղից: Դա հիանալի խաղ էր, առաջին 30 րոպեները մենք անկրկնելի էինք: Բաց թողեցինք ոչինչից ստեղծված գոլ՝ չնայած այդ պահին ամբողջությամբ իշխում էինք խաղը: Դրանից հետո ոչ մի անգամ ՊԱՕԿ-ին թույլ չտվեցինք մինչև 80-րդ րոպեն հարվածել մեր դարպասին: Գիտենք, որ մեր տեմպը և որակն առանցքային նշանակություն ունեն խաղավարտին»,- մարզչի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու