Քուվեյթի հարվածի մեջ կասկածում են Կիևին․ իրանցի նախկին խորհրդականի վարկածը Քալհաթ․ Օմանի կորած նավահանգիստը ԱՄՆ-ը խափանել է իրանական շրջափակումը ճեղքելու փորձը․ Թեհրանը չի պատրաստվում զիջել Պապոյանի բանակցությունները՝ փակուղում, Սևանի ռեստորանները՝ վտանգի տակ, աղմկահարույց խուզարկություն Պայթյուն–հրդեհ Արզումանյան փողոցով ընթացող «Range Rover»-ում. կա վիրավոր ՄԱԿ-ը սովի վտանգ է տեսնում Սուդանում և Հարավային Սուդանում Ընտրություններից առաջ՝ ազատազրկում. Իրանի շուրջ լարում, Պուտինի զենքն ու Կիևի վարկը Տարադրամի փոխարժեքները. Նոյեմբերի 28 Էկվադորն ընտրություններից առաջ սահմանափակել է մուտքը Կոլումբիայից և Պերուից Դիզվառելիքի գործարքը կա, բայց ռուսական բեռը դեռ ԱՄՆ չի հասել Երևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել 4 դասընկերները Սանչեսը՝ Մադրիդում, Ֆեյխոոն՝ Սևիլիայում․ Իսպանիան գնում է ընտրությունների 

Տարոն Մարգարյանն ընդունել է Յուրի Ջորկաեֆին ու «Երևան ռանարմ 2015»-ի մասնակիցներին

Հասարակություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է հոկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոնի կազմակերպիչ, Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած, կիսամարաթոնի մասնակիցներ, Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին, Ֆրանսիայի Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենի Ջորկաեֆին, Լատվիայի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Գունտիս Զալիտիսին և Հունաստանի ատլետիկայի ֆեդերացիայի փոխնախագահ Դիմակոս Պանագիոտիսին:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին' քաղաքապետը նախ համառոտ ներկայացրել է մայրաքաղաքում սպորտային կյանքի աշխուժացմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին ծրագրային հստակ քաղաքականություն է տարվում ինչպես մայրաքաղաքի մարզական օջախների պայմանների բարելավման ու դրանք համապատասխան մարզագույքով ապահովելու, այնպես էլ Երևանում առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ:

«Քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը հստակ է, և Երևանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքում սպորտային կյանքի էլ ավելի աշխուժացմանն ուղղված ծրագրերը շարունակական են: Մարզական օջախների նորոգման ու նոր մարզագույքով համալրելու ուղղությամբ տարվող աշխատանքներից բացի, մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում մենք բակային տարածքերն ենք նաև կահավորվում մարզական գույքով ու ֆուտբոլի փոքր խաղադաշտերով, ինչը, համոզված եմ, իր կարևոր դերն ունի առողջ ու սպորտասեր սերունդ դաստիարակելու գործում: Եվ ուրախալի է, որ հատկապես վերջին տարիներին երևանյան մարզիկները տարբեր մարզաձևերում շոշափելի ձեռքբերումներ են գրանցում, այդ թվում նաև համահայկական ու հանրապետական մրցումներում՝ թիմային հաշվարկով զբաղեցնելով պատվավոր առաջին տեղը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով հոկտեմբերի 3-ին առաջին անգամ Երևանում կայանալիք «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոնին' քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այն մեծ սիրով կընդունվի մայրաքաղաքի բնակիչների կողմից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար' Ռոբերտ Էմմիյանն իր հերթին կիսամարաթոնի բոլոր մասնակիցների գոհունակությունն է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ երևանյան առաջին միջազգային կիսամարաթոնի անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Հայազգի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆն էլ իր հերթին նկատել է, որ սպորտի զարգացման հարցում Երևանի քաղաքապետի մոտեցումները, ըստ էության, հենց այն հիմնական գրավականն են, որոնք անպայման կնպաստեն առողջ ապրելակերպի խթանմանը: «Բոլոր սփյուռքահայերիս համար, պարոն քաղաքապետ, համոզված եղեք, որ Երևանն իրոք հարազատ է ու անփոխարինելի: Ու ես ուրախ եմ, որ մեր բոլորի մայրաքաղաքն այսօր տեսնում եմ ավելի գեղեցիկ, բարեկարգ ու հարմարավետ: Վերջին անգամ այստեղ եմ եղել 1999 թվականին ու պետք է խոստովանեմ, որ հիացած եմ այսօրվա Երևանով: Նաև շատ ուրախ եմ, որ քաղաքը զարգացնելուն զուգահեռ Դուք առանձնակի կարևորում եք սպորտի դերը՝ առողջ սերունդ դաստիարակելու հարցում: Լիահույս եմ, որ միջազգային այս կիսամարաթոնը ևս իր ուրույն նպաստը կբերի այդ գործին ու կսիրվի քաղաքի բնակիչների կողմից»,- նշել է Յուրի Ջորկաեֆը:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցելու նմանօրինակ նախաձեռնություններին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քուվեյթի հարվածի մեջ կասկածում են Կիևին․ իրանցի նախկին խորհրդականի վարկածըՄահացել է Նյու Յորք նահանգի սենատը գլխավորած առաջին կինը՝ Անդրեա Ստյուարտ-Քազինսը Քալհաթ․ Օմանի կորած նավահանգիստըԱՄՆ-ը խափանել է իրանական շրջափակումը ճեղքելու փորձը․ Թեհրանը չի պատրաստվում զիջել Պապոյանի բանակցությունները՝ փակուղում, Սևանի ռեստորանները՝ վտանգի տակ, աղմկահարույց խուզարկությունՎաշինգտոնի օդանավակայանում «American Airlines»-ի երկու ինքնաթիռներ թևերով դիպել են իրարՊայթյուն–հրդեհ Արզումանյան փողոցով ընթացող «Range Rover»-ում. կա վիրավորՄԱԿ-ը սովի վտանգ է տեսնում Սուդանում և Հարավային Սուդանում Ընտրություններից առաջ՝ ազատազրկում. Իրանի շուրջ լարում, Պուտինի զենքն ու Կիևի վարկըՏարադրամի փոխարժեքները. Նոյեմբերի 28Ռուս սահմանապահների դուրսբերման դեպքում Հայաստանի համար ծանր ժամանակներ կգան. Զատուլին Էկվադորն ընտրություններից առաջ սահմանափակել է մուտքը Կոլումբիայից և ՊերուիցNissan-ն առաջիկա շաբաթներին կներկայացնի նոր սերնդի Terrano-ն Դիզվառելիքի գործարքը կա, բայց ռուսական բեռը դեռ ԱՄՆ չի հասելԵրևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել 4 դասընկերներըՍանչեսը՝ Մադրիդում, Ֆեյխոոն՝ Սևիլիայում․ Իսպանիան գնում է ընտրություններիԹայվանում ընտրում են քաղաքապետերին և քվեարկում ատոմային էներգիայի հարցովԿիևին 45 միլիարդ եվրո․ ԵՄ 27 երկրներից 24-ն են կողմ նոր վարկինԱնմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)Հութիների հարձակումները․ Անկարան ու Իսլամաբադը զորակցել են Էր ՌիադինԿիևն առաջարկում է հրադադար Սև ծովում՝ հացահատիկի արտահանման համարՀայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղարՔուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին՝ երկու իտալացու մահից հետոԹրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներՍոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչուՍուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհելՆյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հաջողությամբ տարել է աքիլեսյան ջլի վիրահատությունը Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոցԻրանական հարվածները հարցականի տակ են դրել Բահրեյնում ԱՄՆ-ի գլխավոր ռազմածովային բազայի ապագան Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանինԲրազիլիայում ավարտվել է աշխարհի ապագա ամենաբարձր բնակելի երկնաքերի հիմքի կառուցումըԹրամփի վարչակազմի անդամները անվտանգության սպառնալիքների պատճառով զանգվածաբար տեղափոխվում են փակ ռազմաբազաներ33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվենՖրանսիան ռազմանավ կկառուցի ապագայի ծովային մարտերի համարԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է
Ամենադիտված