Տիգրան Համասյանի անակնկալը երևանյան մենահամերգին. կհնչի երաժիշտի 3-4 նոր ստեղծագործություն
Գիտություն և Մշակույթ
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 4-ին տեղի կունենա ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի մենահամերգը:
«Համերգը բաղկացած է լինելու 2 մասից: Առաջին հատվածում Տիգրան Համասյանը հանդես կգա միայնակ, միայն դաշնամուրային կատարումներ կլինեն, երկրորդ մասում Համասյանին կմիանան շեփորահար Մաթիաս Էյքը, ով հրավիրված է Օսլոյից, Նորայր Քարտաշյանը և Միքայել Ոսկանյանը»,- ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրին համերգի կազմակերպիչ TM Production-ից:
Մեր զրուցակցի խոսքով՝ Տիգրանը մեծ խանդավառությամբ է սպասում այս համերգին, որովհետև Երևանում վաղուց սոլո-համերգ չի ունեցել:
Նկատենք, որ համերգին սպասվում է նաև անակնկալ՝ կհնչի երաժիշտի 3-4 նոր ստեղծագործություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)