Լյուդմիլա Սարգսյանն այսօր հանրահավաքին չի մասնակցի
Քաղաքական
Այսօր՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հրավիրում է համապետական հանրահավաքի: Նախաձեռնությունը դեմ է նախատեսվող սահմանադրական փոփոխություններին:
Նախատեսված է, որ հարթակում կլինեն նաև բոլոր ընդդիմադիր ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների և հանրային սեկտորի ներկայացուցիչները:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ չի գնալու հանրահավաքին, սակայն կուսակցության անդամները գուցե հետաքրքրությունից դրդված լինեն այնտեղ:
«Ըստ էության, մեր կուսակցությունն այդ շարժմանը չի միացել, և ես նպատակահարմար չեմ գտնում այդտեղ լինել, հատկապես, որ «Չե՛ք անցկացնիի» անդամները հայտարարել էին, ով սեղմել է Սերժ Սարգսյանի ձեռքը, չի կարող միանալ իրենց, հետևաբար բացառել են մեր մասնակցությունը»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը և հարց տվեց. «Իսկ ի՞նչ իմաստ ունի մասնակցել մի միջոցառման, որտեղ դու ցանկալի չես»:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները