«Բորուսիան» կարող է հրաշք գործել և հաղթել «Բավարիային». Տոն
Սպորտ
«Պետք չէ հրաշագործ լինել հասկանալու համար, որ գործ ունենք աշխարհի լավագույն ակումբի հետ», - այս մասին «Բավարիա»-«Բորուսիա» դիմակայությանն ընդառաջ ասել է Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Օլաֆ Տոնը, նշելով որ մյունխենցիները արդեն իսկ նվաճել են երկրի չեմպիոնական տիտղոսը:
«Վերջին ժամանակներս թերթերի առաջին էջերում առաջ էր քաշվում այն հարցը, թե արդյոք կարող է այս շաբաթ «Բավարիան» դառնալ Գերմանիայի չեմպիոն: Ինքս առաջ ընկնելով կասեմ, որ նրանք արդեն նվաճել են այդ տիտղոսը: Պետք չէ հրաշագործ լինել հասկանալու համար, որ գործ ունենք աշխարհի լավագույն ակումբի հետ: Իհարկե Դորտմունդի «Բորուսիան» Մյունխենում կարող է ամբողջ Բունդեսլիգայի համար հրաշք կատարել: Ինքս էլ ուրախ կլինեի, սակայն քիչ եմ հավատում», – Տոնի խոսքը մեջբերում է tz-ը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու