Ոստիկանությունը հերքում է. Հայաստանում գողական «սխոդկա» չի անցկացվում
Հայաստան
«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրել է, որ ավելի քան մեկ շաբաթ է՝ Հայաստանում են գտնվում գողական աշխարհի մոտ մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչները։ Եկել են հիմնականում Ռուսաստանից կամ ԱՄՆ-ից։ Թեև ասում են, որ ինչ-որ հոգեհանգստի մասնակցելու են եկել, բայց իրականում պատճառը «սխոդկան» է: Նրանք Երևանում շրջում են մեծ շքախմբերով, շատ են լինում Պռոշյան փողոցի վրա գտնվող ռեստորաններից մեկում, որն այդ ժամերին հիշեցնում է Չիկագո-38-ը։
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ ոստիկանության լրատվական ծառայությունից հերքում են տարածված տեղեկատվությունը
«Երևանում քրեական աշխարհի ինչ-ինչ ներկայացուցիչների հավաքվելու վերաբերյալ տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
Թերթի վկայաբերած անձինք Հայաստանում չեն, հետևաբար չէին կարող մայրաքաղաքում շրջել շքախմբերով, հավաքվել ռեստորանում և մասնակցել ինչ-որ հանդիպումների ու հավաքների»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից