Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը 

Ուսուցչի տոնի առթիվ 44 մանկավարժներ արժանացան ՀՀ ԿԳՆ հուշամեդալների և պատվոգրերի

Գիտություն և Մշակույթ

Ուսուցչի տոնի առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար հանրապետության դպրոցների լավագույն 44 մանկավարժները հուշամեդալներ և պատվոգրեր ստացան ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից: Շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ' Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ մանկավարժ լինելը նախևառաջ առաքելություն է: «Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ձեր նվիրումի համար: Վստահ եմ, որ շուրջ 38 հազարանոց ուսուցչական «բանակն» արժանի է, որ այս օրը նշվի պետականորեն: Մանկավարժները շատ նման են բժիշկներին, քանի որ այս բնագավառներում միայն լավ մասնագետ լինելով անհնար է հաջողություններ գրանցել, որովհետև մանկավարժի առաքելությունն է' «այրվել, որպեսզի լուսավորվի այլոց ճանապարհը»: Ես շնորհակալ եմ ձեզ, որ զբաղվում եք ուրիշի երեխաներով, քանի որ այս ժամանակահատվածում, երբ մարդիկ հազիվ հասցնում են իրենց երեխաների հոգսերը հոգալ, մարդիկ, ովքեր ի պաշտոնե, աշխատանքի և առաքելության բերումով զբաղված են ուրիշի երեխաների դաստիարակությամբ բազմապատիկ անգամ արժանի են դրվատանքի և երախտագիտության խոսքերի: Մանկավարժի օրը և կյանքը հեշտ չէ Հայաստանում և խոստովանենք, որ անկախություն ձեռք բերելուց ի վեր, երբեք էլ հեշտ չի եղել: Եվ մանկավարժներն են, որ իրենց վրա են վերցն ում այդ դժվարությունների ամբողջական բեռը, երբ բարեփոխումների, սոցիալ-տնտեսական վիճակի, սերունդների փոփոխության և բարոյահոգեբանական մթնոլորտի ու արժեքների ճգնաժամի պարագայում դուք այն բացառիկ իմունային շերտն եք, որ աշխատում է ի օգուտ հասարակության ապագայի»,- իր շնորհավորական խոսքում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը' շնորհավորելով նաև Արցախում, Սփյուռքում, ինչպես նաև Ջավախքում աշխատող բոլոր ուսուցիչներին:

Նա նկատեց, որ տարիների ընթացքում հարյուրավոր հանդիպումներ է ունեցել Հայաստանի բոլոր շրջաններում և Սփյուռքում աշխատող մանկավարժների հետ և քաջատեղյակ է նրանց խնդիրներին: «Իմ մայրը երկար տարիներ աշխատել է որպես ուսուցիչ, և ես ականատես եմ եղել, թե ինչ է նշանակում փորձել հոգալ սեփական երեխաների հոգսերը' միաժամանակ ստուգելով մի խուրձ տետր, պատրաստվելով բարդ դասերի և միջոցառումների անցկացմանը»,-վերհիշեց նախարարը' փաստելով, որ ուրախ է այս միջոցառմանը տեսնել նաև տղամարդ մանկավարժներին, ինչը վերջին տարիներին բավական հազվադեպ երևու յթ է: «Վերջին տարիներին շատ է խոսվում, որ տղամարդ մանկավարժները քչացել են, իհարկե, այդ խնդրի լուծման համար կա շատ պարզ դեղատոմս. պետք է մանկավարժի ֆինանսական գնահատականը հասցնել այնպիսի մակարդակի, որ նա կարողանա ընտանիք պահել, ինչը ներկա պահին դժվար լուծելի խնդիր է: Ցավոք, այսօր սա է մեր հնարավորությունը: Սակայն, համոզված եմ, որ դա հուսալքության պատճառ չէ, քանի որ մենք ունեցել ենք նաև շատ ավելի դժվար ժամանակներ: Մենք այս ուղղությամբ որոշակի նոր ծրագրեր ունենք, օրինակ' «Կրթության գերազանցության» ազգային ծրագիրը, որով լավագույն մանկավարժներին բավական մեծ աշխատավարձ ենք խոստանում և տարակարգերի ներդրված մեխանիզմը, որը թույլ է տալիս լավագույն ուսուցիչներին ստանա մինչև հիսուն տոկոս ավելի աշխատավարձ»,-շեշտեց Աշոտյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում պարգատրման արարողությանը ՀՀ ԿԳՆ հուշամեդալով պարգևատրվեցին Լոռու մարզի Գուգարքի Հովհաննես Շիրազի անվան ավագ դպրոցի և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ Զարուհի Մելքումյանը, Երևանի թիվ 121 հանրակրթական դպրոցի տնօրեն Օֆելյա Աղաբեկյանը, Երևանի Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցի տնօրեն Լարիսա Մկրտչյանը եւ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սվետլանա Առաքելյանը:

ՀՀ ԿԳՆ հուշամեդալով պարգեւատրված Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ մանկավարժի սրտացավ աշխատանքը միշտ էլ տալիս է դրական արդյունքներ: «Ես համոզված եմ, որ երեխայի դաստիրարակության գործում, բացի դպրոցից, մեծ դեր է խաղում նաև ընտանեկան դաստիարակությունը: Երեխաները պետք է հարգանքով վերաբերվեն ուսուցչին, ինչպես մեր ժամանակներում էր. նույնիսկ եթե մեր պահանջները արդարացի էին, իսկ ուսուցիչը սխալ մոտեցում էր ցուցաբերում մեր նկատմամբ, մեր ընտանիքներում մեզ ասում էին, որ մենք իրավու նք չունենք քննադատելու ուսուցչին: Ներկայում ծնողների մեծամասնությունը երեխայի չհիմնավորված բողոքի դեպքում էլ անցնում է երեխայի կողմը, ինչը սխալ մոտեցում է»,-շեշտեց նա:

Մրցույթի ամփոփումից հետո կպարզվեն «Տարվա լավագույն ուսուցիչը», «Տարվա լավագույն տնօրենը» և «Տարվա լավագույն դաստիարակը» և ըստ ավանդույթի' հաղթողների անունները կհրապարակվեն «Ուսուցչի օրը»' հոկտեմբերի 5-ին նախատեսվող տոնական միջոցառմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան
Ամենադիտված