Եկեք օգնենք Վիկտոր Դալլաքյանին
Հասարակություն
Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն անասելի ֆինանսական ճգնաճամի մեջ է հայտնվել:
Տարիներ շարունակ պետական բարձր պաշտոններ զբաղեցնող, տարբեր տարիներին քաղաքական վայրիվերումների մեջ հայտնված մարդը հիմա չունի ոչ սեփական մեքենա, ոչ բնակարան, ոչ էլ`ոչ մի տիպի թանկարժեք գույք:
Դալաքյանը չունի փոխառություններ, արժեթղթեր:
Ըստ բարձրաստիճան անձանթ էթրիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրի՝ Դալլաքյանն ընդամենը մեկ տարվա ընթացքում աշխատավարձի տեսքով է եկամուտ ունեցել`5,558,415.00 ՀՀ դրամի չափով:
Նշենք, որ միայն աշխատավարձի չափ է ներկայացրել նաև Վիկտոր Դալաքյանի կինը՝ Սուսաննա Ղուկասյանը, նույն վիճակում է նաև նրա աղջկա՝ Լիլիթ Դալլաքյանի հայտարարագիրը:
Այնպես որ, եկեք Օգնենք Վիկտոր Դալլաքյանին, չէ՞ որ մարդը լինելով Նախագահի աշխատակազմի ղեկավար՝ շատ վատ կենսապայմաններում է ապրում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը