Վարուժան Սուքիասյանը` Հայաստան-Բելառուս խաղի մասին
Սպորտ
Տպավորությունն այն էր, որ գոլային պահեր երկրորդ խաղակեսում ավելի շատ եղան: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ այս մասին Հայաստան-Բելառուս խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, ով իր առաջին հանդիպումն էր անցկացնում ընտրանու ղեկին:
Խոսելով հավաքականում նորամուտը տոնած ֆուտբոլիստների մասին` Սուքիասյանն ասաց, որ այսօր պետք էր փորձել Գեղամ Ղադիմյանին, «որովհետև նա ավելի կրեատիվ է, մի քանի ընկերական խաղ ունենք, մյուսներին կփորձենք»:
Գլխավոր մարզչին հարց հնչեցվեց, թե որքանով է ճիշտ, որ հավաքականի կազմը որոշի ՀՖՖ նախագահը, քանի որ վերջինս հայտարարել էր, որ հավաքականի երեք ֆուտբոլիստներ չեն հրավիրվի հավաքական, քանի դեռ ինքը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է:
«Ես նայում եմ այն տղաներին, ովքեր այսօր պատրաստ են և այսօր իմ տեսադաշտում են»,- նշեց մարզիչը:
«Կազմի ընտրությունը, մարտավարության ընտրության հարցն ընդհանրապես մարզչի գործն է: Ժամանակ ունենք, եկեք չշտապենք դեռ փորձարկումների մեջ ենք: Եկեք հարցերին հեռվից նայենք, թողեք աշխատենք»,- եզրափակեց Սուքիասյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու