Պետդումայի վավերացմանն է ներկայացվում գազի և ալմաստների վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի փոփոխությունները
Ռուսաստան
ՌԴ կառավարությունը որոշել է Պետդումայի վավերացմանը ներկայացնել բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատկարարումների ոլորտում համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրում կատարված փոփոխությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է ՌԴ նախարարների կաբինետի կայքում:
Նախատեսվում է համաձայնագրի կարգավորման ոլորտից բացառել չմշակված բնական ալմաստները՝ կապված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու հետ: Նաև ամրագրվում է այն նավթամթերքների ցանկը, որոնք Ռուսաստանից Հայաստանին մատակարարվում են առանց արտահանման մաքսերի գանձման:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)