Պաբլո Էռնանդես դե Կոսը՝ Քրիստին Լագարդի իրավահաջորդի թեկնածու Ծաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկ Ուկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերին Ներսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում 10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Զապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցից Քուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննություն Ավտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ 

«Աչյոտ» տալու չունի, «ջո՞գ»…

Վերլուծական

Չնայած այն բանին, որ հանրության շրջանում կային հստակ ակնկալիքներ, որ նոր կոալիցիայի ստեղծմամբ մեր երկրում պետական կառավարման համակարգը կբարձրացվի մի նոր մակարդակի ու կդառնա յուրօրինակ սկզբնակետ երկրի կյանքում, սակայն, ինչպես կյանքն է փաստում, այդ ակնկալիքները սին դուրս եկան, ու ոչինչ էլ, խոշոր հաշվով, չփոխվեց:

Հայտնի է, որ կոալիցիոն կառավարության շրջանակներում որոշում էր կայացվել Շիրակի հանրապետական մարզպետին փոխարինել դաշնակցական Հովսեփ Սիմոնյանով, ով էլ, ինչպես գիտեք, արդեն իսկ անցել է իր բուն լիազորություններին: Բայց արի ու տես, որ դաշնակցական այս պաշտոնյան, դեռ նոր-նոր ստանձնելով իր լիազորությունները, արդեն իսկ սկսել է սեփական ուղղումներն ու շտկումները մտցնել մարզպետարանում ու ձեռնամուխ է եղել սեփական կադրերի՝ համակարգ ներդրմանը՝ չնայած ի սկզբանե նրա կողմից հնչեցրած հավաստիացումներին, թե կադրային ջարդ չի իրականացնելու:

Պարզվում է՝ Շիրակի մարզպետ նշանակվելուց կարճ ժամանակ անց Սիմոնյանը մարզպետարանի երկու աշխատակցի արդեն իսկ հասցրել է ազատել աշխատանքից՝ նրանց փոխարեն նշանակելով իր կուսակիցներին։ Մասնավորապես՝ պարզվում է, որ Սիմոնյանն աշխատանքից ազատել է նախկին մարզպետի օգնականներ Արաքսյա Կիրակոսյանին և Տիգրան Շահբազյանին: Նրանց փոխարեն մարզպետի օգնական են դարձել դաշնակցականներ Թաթուլ Մանուկյանը և Արմեն Պետրոսյանը։ Ավելին՝ Սիմոնյանն իր կայացրած որոշումներում, պարզվում է, այնքան անհողդողդ է, որ լրագրողների այն հարցին, թե ինչով կբացատրի իր այդ որոշումը, «խրոխտաբար» արտահայտվել է. «Ես բոլորին «աչյոտ» տալու բան չունեմ, թե ում եմ նշանակում, ոնց, դա իմ գործն է: Էլի եմ ասում, ես «աչյոտ» տալու բան ոչ մեկին չունեմ…»:

Հանրահայտ իրողություն է այն, որ Շիրակի մարզը երկրի ամենաաղքատ ու խոցելի մարզն է, որում խտացված կերպով արտացոլվում են Հայաստանի բոլոր խնդիրերն անխտիր. արտագաղթ, աղքատություն, կամայականություն, անտերություն, ահա այն բոլոր արատները, որ բնութագրական են այս մարզին: Հիմա հարց է բարձրանում՝ արդյոք Սիմոնյանը տեղյա՞կ է իր մարզի խնդիրներից կամ գոնե ինչ-որ պատկերացում ունի՞, թե շիրակցին ինչպես է լուծում իր հանապազօրյա հացի խնդիրը, թե՞ նրա համար ամենակարևորը յուրայիններին տաքուկ աշխատասենյակներում տեղավորելն է լոկ… Փոխարենը փորձառու աշխատակիցներին իր կողքին պահելու ու դեռ մի բան էլ նրանց խորհուրդներից օգտվելու՝ մարդը զբաղված է սեփական կուսակիցների՝ դաշնակցականների կոմֆորտն ապահովելով:

Ցավոք, պետք է ամրագրենք այն ցավալի փաստը, որ խնդիրն այս ամենևին էլ Շիրակի մարզով չի սահմանափակվում. այն բնութագրական է մեր երկրի ողջ պետական ապարատին: Իսկ ինչ վերաբերում է կոալիցիային ու դրա հետ կապված հույսերին, ապա կարծում ենք՝ արդեն իսկ պարզ է, որ այն, խոշոր հաշվով, ոչ մի էական ազդեցություն չունեցավ մեր երկրի կյանքում, այլ ընդամենը տեղի ունեցան համապատասխան ֆիգուրների որոշակի տեղաշարժեր՝ առավել համապարփակ դարձնելով նորեկների՝ իշխանական համակարգին ինտեգրվելու գործընթացը…

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պաբլո Էռնանդես դե Կոսը՝ Քրիստին Լագարդի իրավահաջորդի թեկնածուԾաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկՈւկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերինՆերսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԶապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցիցՔուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննությունԱվտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ըԹրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներՀաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններԱլիեւը չի թաքցնում իր գոհունակությունըԹՐԻՓՓ-ի հարցում շտապում ենՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումը
Ամենադիտված