««Բորուսիան» չի կորցրել չեմպիոն դառնալու շանսերը»
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդը կարծում է, որ Թոմաս Տուխելի թիմը դեռ չի կորցրել Գերմանիայի չեմպիոն դառնալու հնարավորությունը:
««Բորուսիայի» ղեկավարությունը Տուխելի հաշվով բացարձակ ճիշտ որոշում է կայացրել: Խոսքը գերմանացի մասնագետի մասին է, ով ունի իր անձնական փիլիսոփայությունը և կարող է սերմանել այն թիմում: Նրա ղեկավարությամբ «Բորուսիան» դարձել է ավելի կայուն և տակտիկապես ճկուն: Սա Գվարդիոլայի և Կլոպի հիանալի միավորումն է: Մրցաշրջանը դեռ չի ավարտվել, և թիմը դեռ կարող է հաղթահարել «Բավարիայի» հետ ունեցած հինգ միավորի տարբերությունը»,- Հիտցֆելդի խոսքը մեջբերում է Bild-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու