Արա Սադոյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Հասարակություն
Մարտի 30 -ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի բաժինների հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավարն անդրադարձել է բաժինների կողմից իրականացվող աշխատանքներին՝ պահանջելով ապահովել գործընթացի բացարձակ թափանցիկություն:
«Ես կարևորում եմ ձեր գիտակցությունը և պատասխանատվության աստիճանը ձեր կատարած աշխատանքի հանդեպ, ուստի պահանջում եմ ձեր աշխատանքով, ազնվությամբ ապահովեք մեր կատարած աշխատանքի թափանցիկությունը և քաղաքացիների վստահությունը մեր հանդեպ»,- նշել է Արա Սադոյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը