ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան ամենակարեւորը համարում է ԼՂ սահմանում բռնության մակարդակի իջեցումը
Քաղաքական
ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի համար ամենակարեւոր հարցը ԼՂ հակամարտության գոտում բռնության մակարդակի իջեցումը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՊԱ-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Գյունթեր Բահլերը՝ պատասխանելով այն հարցին, թե Մինսկի խմբի անդամ երկրների ընդլայնված կազմով հանդիպում անցկացվելու է, թե ոչ:
Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկելու համար գերմանական ներկայացուցչությունը սերտորեն համագործակցում է համանախագահների հետ:
«Ամենակարեւոր հարցը հանդիսանում է զորքերի շփման գծում եւ սահմանի ամբողջ երկայնքով բռնության մակարդակի իջեցումը»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին