«Հրապարակ». ID քարտերի դոնորները գտնվել են
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԸՕ «պետական» հանձնաժողովը' ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանի մասնակցությամբ, ամեն օր, մինչեւ ժամը «հազարը» ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի սենյակում է լուսացնում, որպեսզի հասցնեն առաջիկա քառօրյային առաջին ընթերցման ներկայացնել Ընտրական օրենսգրքի նախագիծը, որովհետեւ «ժամանակը սեղմում է», եւ մինչեւ մայիս ԸՕ-ն պետք է հորով-մորով արված լինի:
Ի դեպ, մեր տեղեկություններով, շատ հարցերում իշխանական հանձնաժողովը պապից ավելի կաթոլիկ է գտնվել. նախ' արդեն իսկ բանակցել եւ ավարտել են ID քարտերով ամբողջական մասնակցության հարցը, գտնվել են այն դոնորները, որոնք խոստացել են տրամադրել 7-8 միլիոն' բոլոր քվեարկողների համար քարտեր ձեռք բերելու համար: «Արդյոք ովքե՞ր» են այդ միջազգային կազմակերպությունները. չասացին: Հանձնաժողովը «կաթոլիկաբար» ծխնելույզից ծուխ է հանել նաեւ լրագրողների մասով. ընտրատեղամասերում այնքան լրագրողներ կգտնվեն, որքան տարածքում տեղ կլինի, եթե մեծ դահլիճ-ֆոյե է, ապա' անսահմանափակ, իսկ եթե ավելի փոքր տարածք է, ապա, լրագրողական բարի կամքով' հին եկածներն իրենց տեղը կզիջեն նոր եկածներին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից