«Ժողովուրդ». Օդից կախված լուրերը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդը» գրում է. «Այն, որ մեր երկրում գործող կոռուպցիոն համակարգի վերաբերյալ ներկայացված տվյալներում եւ անուններում, կարելի է ասել, ոչ մի նորություն չկա, փաստ է: Ինչպես Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ վաղուց այդ ամենի մասին օդում կախված լուրեր կան:
Բայց գործարարներն այդ մասին խոսել չեն ցանկանում, քանի որ համարում են անիմաստ եւ համոզված են, որ եթե բարձրաձայնեն, իրենք կտուժեն ու կկորցնեն ունեցվածքը, լրագրողները ուղղակի չեն գրում, քանի որ կարող են զրպարտության մեջ մեղադրվել, որովհետեւ լրատվամիջոցը իրավապահ կառույցի հնարավորություններ չունի՝ անհրաժեշտ ապացույցները ձեռք բերելու համար: Մի խոսքով՝ բոլորը գիտեն, բայց ոչինչ չի փոխվում: Իսկ երեկվա «նամակը», հնարավոր է, խոշոր կոմպրոմատային պատերազմի ընդամենը սկիզբն է: Ներիշխանական խմորումների վառ դրսեւորումներն առջեւում են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից